Տեսնելով այս հավաքածուն՝ կմտածեք, թե նա դաժան մարդ է, իսկ իրականում նմուշներն այս կերպ են ձեռք բերվում


09:00 , 5 մայիս, 2018

59-ամյա ամերիկացի Ջիմ Ֆիլիպսն ունի աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը։ Հավաքածուն ներառում է եղնիկների, եղջերուների և մի քանի այլ կենդանիների եղջյուրներ։ Հավաքածուում կա ավելի քան 16 000 եղջյուր, բայց, այդուհանդերձ, նա ոչ մի կենդանի չի սպանել երբևէ։ Ջիմի հավաքածուն համալրվում է գտած եղջյուրների հաշվին։ Տղամարդը հատուկ փնտրտուքներ է անցկացնում և հավաքում անտառներում հայտնաբերած եղջյուրները։