Զգույշ եղեք ավարտական երեկոյի զգեստ ընտրելիս, եթե չեք ցանկանում այսպիսի իրավիճակում հայտնվել


08:30 , 5 մայիս, 2018

Կեզիա Դոումը 18-ամյա աղջիկ է, ով վերջերս բավականաչափ ատելության արժանացավ համացանցում իր զգեստի պատճառով։ Շատ մարդիկ դժգոհ էին նրա ավարտական երեկոյի զգեստի ընտրության համար։ Բայց կային նաև այնպիսիք, որոնք պաշտպանում էին աղջկան։

Իր զգեստի լուսանկարը համացանցում հրապարակելուց հետո աղջիկը ստացավ մի շարք մեկնաբանություններ, ուր հնչում էին ռասիզմի մեղադրանքներ։ Նրա զգեստն իրենից ներկայացնում էր շքեղ ցիպաո (չինական զգեստ, որի ժամանակակից ձևը ստեղծվել է 20-ականներին)։ Իսկ ահա աղջիկն ասում է, որ ուղղակի գեղեցիկ զգեստ է գտել, որը որոշել է կրել իր ավարտական երեկոյին, և ինքը ցավում է, եթե որևէ մեկին վիրավորել է։