3 պատճառ, թե ինչու ոչ մի պարագայում պետք չէ միասին մնալ զուտ հանուն երեխաների


21:15 , 4 մայիս, 2018

Ցավոք, շատ ընտանիքներ կանգնում են նման խնդրի առաջ: Շատերը նախընտրում են, իրար չսիրելով, միասին մնալ հանուն երեխաների՝ կարծելով, որ այդպես իրենց երեխաների համար ավելի լավ կլինի: Սակայն դա, մեղմ ասած, շատ հեռու է իրականությունից:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 3 պատճառ, թե ինչու ոչ մի պարագայում պետք չէ միասին մնալ զուտ հանուն երեխաների:

1. Ձեր երեխաները փոխառելու են ձեր վարքագիծը

Անկախ ամեն բանից՝ երեխաները հակված են փոխառելու իրենց ծնողների վարքը: Որքան էլ դուք նրանց փորձեք դաստիարակել, միևնույն է, նրանք որպես օրինակ ընդունելու են ձեր վարքը: Տեսնելով ոչ ջերմ, իսկ գուցե և վիրավորական և անհարգալից փոխհարաբերություններ, հետագայում նրանք հակված են լինելու իրենց հարաբերություններում դրսևորելու նույն վարքը:

2. Երեխաներն ապրելու են շարունակական կոնֆլիկտների և սթրեսի մթնոլորտում

Եթե դուք պատրաստվում եք միասին մնալ հանուն երեխաների, սակայն շարունակ վիճաբանություններ ունենալ, ապա գիտակցեք, որ դա առաջին հերթին շատ բացասական է անդրադառնում հենց երեխաների վրա: Այդ պարագայում երեխաների համար միանշանակ ավելի լավ կլինի, եթե դուք առանձին ապրեք, սակայն լինի խաղաղ մթնոլորտ:

3. Դուք ողջ կյանքում դժբախտ եք լինելու

Սա փաստ է: Եթե դուք շարունակեք ողջ կյանքում ապրել մեկի հետ, ում չեք սիրում, այլ տարբերակ պարզապես հնարավոր չէ: Եվ մի ասեք, թե դա անում եք երեխաների համար: Ձեր երեխաներն այդ պարագայում իրենց են մեղավոր զգալու ձեր դժբախտության մեջ: