Բերեզովսկուն թաղեցին Լոնդոնում, չնայած Պուտինը համաձայնել էր նրան Ռուսաստանում ընդունել


22:52 , 8 մայիս, 2013

Բերեզովսկուն թաղեցին Լոնդոնում:
Հետաքրքիր է: 
Իսկ իր ասուլիսում Պուտինն ասել էր, որ կտա իր համաձայնությունը, որ նա իր վերջին հանգրվանը գտնի Ռուսաստանում:
Չցանկացան Բերեզովսկու հարազատները այդպես:
Սա մասամբ ապտակ էր Ռուսաստանին ու Պուտինին: 
Էդպես Պուտինի համար ապահով կլիներ, ի՞նչ իմանաս՝ Բերեզովսկու գործը ինչ-որ փուլում ինչ զարգացում կունենա: 
Ռուսաստանի եւ Պուտինի համար ապահով կլինի նաեւ Վիկտոր Բուտի` զենքի համաշխարհային կնքահոր վերադարձը, պատժի «կրումը» Ռուսաստանում:
Բայց հնարավոր է էդ էլ «ամալ չը կյա»:
Պուտինն, ասում են, երեկ «կրուտոյ մոչիտ» է արել Նաթանյաուին, էն էլ` Շանհայում: Ճիշտ է, դիվանագիտորեն, մի քիչ չեկիստական է, որովհետեւ կարող էր սպասել մի քանի օր, Նաթանյահուն տուն գար, նոր. զանգեիր ճվճվար, բայց դե Պուտինն է, նա էն` վրացական պատերազմի ժամանակ էլ իր դուռն եկած Սարկոզիին էլ ասաց` «սլուշ բրատան», դուք ձեր էդ Սահակաշվիլուն կարգի հրավիրեք, թե չէ ես իր էն մի տեղից կկախեմ էս մոտիկ ծառից... 
Ասի` միտս ընկավ, իսկ հիշո՞ւմ եք՝ էն Քացավի հաշվով ինչ էր ասել Պուտինը. Քացավը, հիշում եք, դատվեց վեց-յոթ կնոջ բռնաբարելու համար. «Համա՜ տղամարդ եմ ասել, հա՜»,- նախանձով ասել էր Վլադիմիրը հրեա իր պաշտոնակցին, այն Պուտինը, որն արդեն քանի տարի լռում է` անգամ իր հինգ-վեց ժամ տեւող ասուլիսներին`յուր կնոջ` տիկին Պուտինայի մասին, որն, ասում են, մենաստան է գնացել Կաբաեւայի դարդից:
Պաահո՜, շատ ենք շեղվել:
Էն էի ասում, որ մեր Պուտինն էլ էլի. ինչ էնենք, օր հետախույզի շորերն իրեն շատ կսազան:
Ընիգ էրեկ էլ երեք ժամ սպասեցրել է Քերիին` իր դռանը: Էն ժամանակ էլ երկաթյա Քոնդոլիզ Ռայսին էր սպասեցնում:
Մեր Պուտինն է, ինչ ուզի՝ կանի:
Պրոստո, մտածում եմ` ի՞նչ չի կիսել ԱՄՆ-ի ու Նաթայաուի հետ:
Թե պրոֆիլակտիկա է` խասյաթ, չի կարա թարգի, չի կարա ուրիշ կերպ: