Մերկ Քրիստինա Ագիլերան՝ Accelerate տեսահոլովակում


16:48 , 4 մայիս, 2018

Ամերիկյան երգչուհի Քրիստինա Ագիլերան թողարկել է վերջին վեց տարվա մեջ առաջին Accelerate կոմպոզիցիան և դրա հիման վրա՝ նաև տեսահոլովակը: Տեսահոլովակը հրապարակված է երգչուհու YouTube-յան ալիքում:

Երաժշտական տեսահոլովակում 37-ամյա մերկ երգչուհին թանձր խյուս է քսում վրան, լիզում է մատները, կաթ է խմում և ցույց է տալիս փայլերով զարդարված լեզուն: Տեսահոլովակի պրոդյուսերը Քանյե Ուեսթն է:

Ձայնագրմանը մասնակցել են նաև Ty Dolla Sign և 2 Chainz ռեփերները: Սկավառակի շնորհանդեսը տեղի է ունենալու է հունիսի 15-ին: