Զուտ քաղաքական իշխանափոխությունից ոչ պակաս կարևոր է սերնդափոխությունը


15:30 , 4 մայիս, 2018
Զուտ քաղաքական իշխանափոխությունից ոչ պակաս կարևոր է սերնդափոխությունը։ Հուսով եմ նոր կառավարության կազմում տեսնել ավելի շատ երիտասարդ դեմքերի և ավելի շատ կանանց։ Իհարկե, դա պետք է հիմնված լինի խորը մասնագիտական գիտելիքների և փորձի վրա։ 
Կարծում եմ, որ պետք է այս հարցում անպայման օգտագործել նաև մեր սփյուռքի ամբողջական ներուժը։ Չօգտագործել նման հսկայական ռեսուրս, որին կնախանձեն աշխարհի հզորագույն երկրներից շատերը, անհեռատես քայլ կլինի։