Չեք պատկերացնի, թե «Սիթիներին» բոյկոտելով ինչ հարվածի տակ եք դնում մնացած արտադրողներին


14:50 , 4 մայիս, 2018
«Սիթիների» հետ կապված մի բան ասեմ։ Ժողովուրդ ջան, դուք, «Սիթիներին» բոյկոտելով, չեք պատկերացնի՝ ինչ հարվածի տակ եք դնում մնացած արտադրողներին։ Ընկերություններ կան, որոնց «Սիթիների» ցանցը մինչև 400 միլիոն դրամ գումար է պարտք, բոլոր ֆիրմաներն աշխատում են կրեդիտով՝ բացի «Գրանդ տոբակոյից», ի վերջո, ամեն «Սիթիում» առնվազն 30 աշխատող կան։ Գրեթե բոլոր ֆիրմաներին ձեռնտու է աշխատել «Զովքերի», «Սիթիների» և «ՍԱՍ»-երի նման ցանցային խանութների հետ, քանի որ առևտրի 80%-ից ավելին կենտրոնացած է այդ ցանցերի ձեռքում, այդ խանութների հետ աշխատելիս ահագին ծախսեր են կրճատվում, ինքնարժեք է իջնում։ Հիմա ցանկացած ցնցում կհանգեցնի արտադրող ընկերությունների մոտ լուրջ ճգնաժամի, ինչը ժամանակին եղավ «Սթար» սուպերմարկետների ցանցի հետ, որի պատճառով բազմաթիվ արտադրողներ ունեցան միլիոնավոր դրամների անվերադառնալի կորուստներ։ 
Ցանկացած նախաձեռնություն կազմակերպելիս պետք է նաև մեդալի մյուս երեսն էլ նայել։