Դոգի թայֆեն շարունակում է ահաբեկել լրագրողներին ու բլոգերներին․ հիմա էլ հերթն իմն էր


21:43 , 8 մայիս, 2013

Այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց ձայնագրությունը, որում Hetq.am-ի լրագրող Անի Հովհաննիսյանին և նրա հարազատներին սպառնում է ոմն անձ՝ ռուսական համարից, ես մեկնաբանություն թողեցի այդ գրառման տակ․․․

Րոպեներ անց ինչ-որ ֆեյք օգտատերից նամակ եմ ստանում, որից պարզ երևում է, որ Դոգի թայֆեն խիստ սրտացավ է իրենց ախպոր համար ու հետևողական՝ լրագրողներին ու բլոգերներին (երևի ցանկացած ընդդիմախոսին՝ անկախ մասնագիտությունից ու գործունեության ոլորտից) ահաբեկել փորձելու տարբերակի ընտրության հարցում․․․

Հիմա այսպիսի մի դիտարկում․ Դոգը ՌՈ-ի կարկառուն ներկայացուցիչներից է, իմ մեկնաբանությունը վերաբերում էր Ռազմական ոստիկանությանը, ուստի ենթադրում եմ, որ ինձ ահաբեկել փորձողը ևս պետք է որ այդ կառույցից լինի, սակայն սա միայն ենթադրություն է, մինչդեռ․․․

․․․ մինչդեռ հրավիրում եմ իրավապահների ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ իմ հասցեին սպառնալիք է հնչել, որը արված է ֆեյք օգտատիրոջ կողմից, բայց ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ երաշխավորել, որ սպառնալիքը չեն փորձի ի կատար ածել, առավել ևս հաշվի առնելով, որ նույն Դոգը «լեգենդար» է դարձել ոչ պակաս հանդուգն գործողությունների համար: