«Չորրորդ իշխանություն». Աջափնյակի դպրոցում յուրաքանչյուր աշակերտից տնօրենի համար որպես «մաղարիչ» պահանջում են 40-հազարական դրամ


10:20 , 4 մայիս, 2018
«ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին մի շարք դպրոցներում ակտիվ դրամահավաք է: Ու չնայած պատասխանատուները հայտարարում են, թե բոլոր կրթօջախներում գումար հավաքելն արգելված է, այսուհանդերձ մեր ահազանգող քաղաքացիները նշում են, որ մայրաքաղաքի դպրոցներում ավարտական քննությունների համար մեծ գումարներ են պահանջում:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակի վարչական շրջանում Երևանի թիվ 122 ավագ դպրոցում յուրաքանչյուր աշակերտից տնօրենի համար որպես «մաղարիչ» պահանջում են 40-հազարական դրամ, որպեսզի քննությունները «հարթ» անցնեն և «նորմալ» գնահատականներ դրվեն ավարտական վկայականներում:

Դպրոցում կա երեք ավարտական 9-րդ դասարան, որտեղ սովորում է 20-22 աշակերտ, գումարի չափի մասին կարելի է արդեն պատկերացում կազմել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: