18:36 , 8 մայիս, 2013
Հայի հետին խելքի շրջանակում մի բան էլ ես ասեմ... Չեմ մասնակցել կառավարության կազմի և կառուցվածքի մասին քննարկումներին, քանի որ համոզված եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում դրանց փոփոխությունները որևէ նշանակություն չունեն: Համակարգից ազատվելու և կամ այն արմատապես բարեփոխելու առումով բացարձակ նշանակություն չունի՝ Տիգրան Դավթյանը կլինի նախարար, թե Դավիթ Տիգրանյանը, ՊԵԿ-ը կլինի մաքսայինի և հարկայինի ամբողջություն և թե դրանք կառանձնանան, և կամ մեկ այլ ձևափոխման կենթարկվեն: Նույնիսկ՝ վարչապետը կլինի Տիգրան Սարգսյանը, թե մեկ ուրիշը և այլն, և այլն… Միաժամանակ, կա մեկ այլ հարց՝ դա Սերժ Սարգսյանի ֆենոմենն է՝ այդ անձը միշտ գործում է անշտապ և չափազանց մանր քայլերով: Ինչը նշանակում է, որ որևէ արմատական փոփոխություն նրա իշխանության օրոք սպասել իմաստ չունի: Փորձեց մի լուրջ բան նախաձեռնել՝ թուրքերի հետ բարիդրացիականը, այն էլ փոզմիշ եղավ, ու ինքը շտապեց Սփյուռք՝ մեր հայրենակիցների սիրտը շահելու: Այսպիսի տխուր ավարտ…