18:28 , 8 մայիս, 2013
Չեմ սիրում նշել ծննդյանս տարեդարձը, կամ եթե նշում եմ, փորձում եմ, որ ստանդարտ կերուխումի նման չլինի:
Ամենահիշվողներից, դա Շուշիում՝ Զոնտիկներ կոչվող դրախտավայրում, պատահական հանդիպած սիրիահայ հայրենադարձի հետ նշելն էր:
Խոսում էինք դեսից-դենից, չեմ էլ հիշում ինչի մասին, ուղղակի նստած շնչում էինք Շուշիի ֆանտաստիկ օդը և կենաց առ կենաց խմում էինք այն բոլոր մարդկանց համար, ում հերոսության շնորհիվ կարողանում ենք վայելել Հայաստան աշխարհի այս չնաշխարհիկ տեղը:
Հավերժ փառք մեր հերոսներին, խոնարհվում եմ ձեր բոլորի առջև:
Շնորհավոր մեր գալիք եռատոնը, հայություն ջան, մենք հաղթած ազգ ենք: