23:00 , 3 մայիս, 2018Tert.am-ը գրում է.
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև մայիսի 17-ին ստորագրվելիք ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագիրը բարենպաստ ազդեցություն կունենա բոլոր կողմերի համար: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը:
Ըստ նրա՝ ազատ առևտրի գոտու ստեղծմամբ մի քանի հարյուր անուն ապրանքների մաքսատուրքերը կզրոյացվեն:
«Իրանը նախկինում վարել է հովանավորչական տնտեսական քաղաքականություն, որպեսզի պաշտպանի տեղական ապրանքը՝ բարձր մաքսատուրքեր է սահմանել ներկրվող ապրանքների վրա, ինչի հետևանքով հայկական ապրանքները չէին կարողանում մուտք գործել իրանական շուկա, դիմանալ մրցակցությանը»,- նշեց Արմեն Վարդանյանը:
Իրանագետն ասաց, որ մայիսի 17-ին նախատեսված ստորագրությամբ մաքսատուրքերը կզրոյացվեն, հայկական ապրանքները իրանական շուկայում կլինեն մրցակցային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։