«Քննչական կոմիտեի՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի գործունեության մասով իրավապահների բացահայտումները շարունակվում են: Եվ այսպես՝ «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով՝ զուգորդված խուլիգանության միջին ծանրության հանցագործության վերաբերյալ իր վարույթում քննվող թիվ 15856017 քրեական գործով միասնական դիտավորությամբ կեղծել է ապացույցները:
Մեզ հայտնի դարձավ, որ մի խումբ երիտասարդներ կռիվ են արել, իսկ քննիչը ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ նշել է, թե տղաները կռիվ չեն արել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: