Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ


21:25 , 2 մայիս, 2018

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ի հեռախոսազրույցներ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, զրուցակիցներն իրենց մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: Դրա հանգուցալուծման համար նրանք առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր պատասխանատվությունը, իմաստնությունը եւ խնդիրների լուծման պատրաստակամությունը բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում: