Սև շոկոլադը բարենպաստ ազդեցություն է գործում տեսողության վրա


23:20 , 2 մայիս, 2018

Ամերիկացի գիտնականները գիտափորձերի արդյունքում պարզել են, որ սև շոկոլադը բարենպաստ ազդեցություն է գործում տեսողության վրա։

ԱՀԿ վիճակագրության համաձայն՝ աշխարհում կարճատեսությամբ ավելի քան 1,5 միլիոն մարդ է տառապում։ Աչքի հիվանդությունների խնդիրը մեր օրերում շատ հրատապ է։ Բժիշկները վատացող տեսողության պատճառը կյանքի իրողությունների փոփոխություններն են համարում։ Երիտասարդները շատ ժամանակ են անցկացնում էկրանների դիմաց։ Բացի այդ տեսողության վրա բացասաբար են անդրադառնում ժառանգական գործոնները։