Բակո Սահակյանը հանդիպել է բանակի բարձրագույն հրամկազմի հետ


15:52 , 2 մայիս, 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին այցելել է պաշտպանության նախարարություն եւ հանդիպում ունեցել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ:

Քննարկվել են երկրի պաշտպանունակությանը վերաբերող տարբեր հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանում տիրող իրավիճակին:

Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ այլ պատասխանատուներ: