Ընտրությունները բոյկոտողները մեծագույն նվեր են մատուցում հանցավոր ռեժիմին


10:16 , 10 ապրիլ, 2012

Ընտրությունները բոյկոտողները մեծագույն նվեր են մատուցում հանցավոր ռեժիմին, այն դեպքում երբ ՀՀ քաղաքացին պետք է օգտագործի յուրաքանչյուր հնարավորություն ընտրությունների ընթացքը վերահսկելու համար: Մի մոռացեք, որ ընտրությունները դա ոչ թե իշխանությունների մեծահոգության կամ շռայլության արդյունք են, այլ քաղաքացու կողմից պարտադրված անխուսափելի իրողություն:
Դուք քաղաքացիական գիտակցության բաձրացման և համաժողովրդական անհնազանդության մասին խոսում էք Facebook-ում, երբ հնարավորություն ունեիք կոչով դիմել մարդկանց հեռուստատեսության միջոցով: