31 ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկից հետո ինչպիսի՞ն է ընդհանուր պատկերը


14:48 , 8 մայիս, 2013
ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

«31 ընտրատեղամասերում վերահաշվարկից հետո ամփոփիչ պատկերը հետեւյալն է. «Առաքելություն» կուսակցության ձայներն անփոփոխ են, ԲՀԿ-ի ձայները 14-ով նվազել են, «Բարեւ, Երեւան» դաշինքի եւ ՀԱԿ-ի ձայները նվազել են մեկական ձայնով, ՀՅԴ-ի ձայները 2-ով ավելացել են, ՀՀԿ-ի ձայներն ավելացել են 5-ով, ՕԵԿ-ինը՝ 1-ով:

Այդ ձայները չէին կարող զգալի եւ որոշիչ դեր խաղալ ձայները հաշվելիս եւ ոչ մի կերպ չէին կարող փոխել քվեարկության արդյունքների ամփոփիչ պատկերը: 

Որոշ վստահված անձինք էլ, ովքեր ձայների վերահաշվարկի դիմում էին ներկայացրել, ցանկանում են հետ վերցնել դրանք, քանի որ դիմումները նախապես էին գրվել, իսկ իրենք ներկա էին գտնվել ընտրություններին, տեսել էին քվեարկության գործընթացը եւ առարկություններ չունեին»: