ՀՀ ՊՆ հայտարարություն


09:30 , 2 մայիս, 2018

Ելնելով երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից՝ ՀՀ ՊՆ-ը և ԶՈւ-երը շարունակում են 24-ժամյա ռեժիմում լիարժեք իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և ապահովել մեր հայրենիքի պաշտպանությունը: Անհրաժեշտ է ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում: Այդ տեղաշարժերը պետք է լինեն առանց որևէ խոչընդոտի, անարգել և ճիշտ ժամանակին: