6 ամսվա ընթացքում փոքրիկ շնիկն այնքան մեծացավ, որ հավասարվեց արջի չափերի


08:30 , 2 մայիս, 2018

Ֆլորիդայից Շվայգերների ընտանիքը կես տարի առաջ գնեց ամերիկյան ակիտա ցեղատեսակի շնիկին։ Ամուսիններն ի սկզբանե գիտեին ցեղատեսակի յուրահատկության մասին, և որ շնիկն արագ է մեծանալու։ Այդ պատճառով նրանք որոշեցին լուսանկարել շնիկի մեծանալու ընթացքը։ Բավականին զավեշտալի և դրական ֆոտոշարք է ստացվել։ Շնիկի առաջին լուսանկարն արվել է, երբ նա դեռ 10 շաբաթական էր։ Իհարկե, նա դեռ լիովին չի մեծացել, այնպես որ, մի քանի ամիս անց կսպասենք նոր լուսանկարների։