Փրկարարներն ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից


23:59 , 1 մայիս, 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը մայիսի 1-ին, ժամը 16:25-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Գ.):