Յուղոտ ձուկը նվազեցնում է սրտային հիվանդությունների հավանականությունը


20:00 , 1 մայիս, 2018

Նոր հետազոտության մեջ ասվում է, որ շաբաթվա մեջ 4 անգամ յուղոտ ձուկ օգտագործելը կարող է օգնել բարձրացնել լավ խոլեստերինի քանակը և նվազեցնել սրտային հիվանդությունների հավանականությունը:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ յուղոտ ձուկը մեծացնում է բարձր խտության լիպոպրոտեինների (ԲԽԼ) մասնիկների չափսերը և լիպիդային կազմը:

Գիտնականները նաև հայտնաբերել են, որ օմեգա-3 ճարպաթթուների մի մասը հանդիսացող ալֆա-լինոլենիկ թթվով հարուստ 30 մլ բջջային յուղի օրական օգտագործումը նվազեցնում է միջին խտության լիպոպրոտեին (ՄԽԼ) վնասակար մասնիկների քանակը:

«Այս երկու փոփոխությունները կարող են նվազեցնել սրտանոթային հիվանդությունների հնարավորությունը»,- նշում են Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի հետազոտողները: