Սևը սև ասեք, բայց ամեն ինչ մի ճխտեք սևի տակ


12:41 , 1 մայիս, 2018
Արարատ Միրզոյանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը: Նիկոլ Փաշինյանի հասարակական-քաղաքական գործունեության մեջ «քաղաքական դրդապատճառներով» շատ բաներ են կատարվել: Բայց նրա զինակից պատգամավորը հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Օրագիր» թերթը փակվել է... քաղաքական դրդապատճառներով: Մարդիկ կան, գուցե կհիշեն, որ դատական հայց էր եղել թերթի մի հրապարակման հետ կապված, դատարանը բավարարել էր հայցը, ինչը թերթի համար ֆինանսական ծանր խնդիր էր լինելու: 
«Օրագիրն» արագորեն փակվեց, ապա նույնքան արագորեն նույն խմբագրակազմին տրամադրվեց միառժամանակ առաջ գրանցված, բայց այդ պահին լույս չտեսնող «Հայկական ժամանակ» թերթը (որպես գրանցված լրատվամիջոց, ինչը թույլ էր տալիս շարունակել գործունեությունը): Ու նույն խմբագրակազմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իհարկե, շարունակեց գործունեությունը արդեն որպես «Հայկական ժամանակ», որն էլ լույս է տեսնում մինչև այժմ: 
Կարճ՝ եթե «Օրագիրը» քաղաքական դրդապատճառներով փակված լիներ, նույնքան արագ էլ նույն ճակատագիրը բաժին կհասներ «Հայկական ժամանակ»-ին: 
Էլ ավելի կարճ՝ սևը սև ասեք, բայց մի՛, էլի, ամեն ինչ ճխտեք սևի տակ: