Բոլորին կոչ եմ անում դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն. ՀՀ Նախագահ


12:16 , 1 մայիս, 2018
Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ ողջախոհության կոչ անելով:

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության, ինչպես նաև ողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Երևանի վրա:

Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն, ցանկացած քայլի և գործողության դիմելիս մնալ օրենքի և Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր պետության և ժողովրդի»: