Նոր Range Rover-ն այս ամենի արդյունքում վերածվեց կաբրիոլետի․ ահա թե ինչպես


05:30 , 1 մայիս, 2018

Մանչեսթերում ավտոքարշակի վրա գտնվող Range Rover-ը վթարի ենթարկվեց, որի հետևանքով ամենագնաց ավտոմեքենան վերածվեց կաբրիոլետի։ Դեպքը պատահեց, երբ մեքենան սլանում էր ստորգետնյա անցումով։ Մեքենան զրկվեց տանիքից, կողային հայելիներից և ապակիներից։ Վնասվեց նաև հարևան մեքենան, որը ևս գտնվում էր ավտոքարշակի վրա։ Պատահարի արդյունքում, բարեբախտաբար, ոչ ոք չէր վնասվել, իսկ ահա վարորդին ուղղակի տուգանեցին։