Սեքսուալության 50 երանգները Ջենիֆեր Լոպեսի նոր տեսահոլովակում


22:13 , 30 ապրիլ, 2018

El Anillo երգի տեսահոլովակում Ջենիֆեր Լոպեսն ուղղակի փայլում է։ Դրանում երգչուհին հանդես է գալիս թագուհու, ճակատագրական գեղեցկուհու դերում և նույնիսկ ակնարկել է առաջիկա հարսանիքի մասին։

Ստեղծագործության անվանումը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «Մատանի», իսկ, ըստ սյուժեի, Լոպեսը պատրաստ է ընդունել իր սիրեցյալի ձեռքի և սրտի առաջարկը։

Միգուցե, երգն ակնարկ է Լոպեսի զուգընկերոջը՝ Ալեքս Ռոդրիգեսին, կամ նրանց հարաբերությունները նոր փուլում են։

v>