Google-ն ուշադրություն է դարձրել արհեստական ինտելեկտի մութ կողմին


19:40 , 30 ապրիլ, 2018

Google-ի հիմնադիրներից մեկը՝ Սերգեյ Բրինը, իր ամենամյա կորպորատիվ նամակում նախազգուշացրել է արհեստական ինտելեկտի վտանգավորության մասին:

Բրինի խոսքով՝ նման հզոր գործիքը, ինչպիսին է արհեստական ինտելեկտը, ստիպում է մարդկանց նոր հարցեր առաջադրել և ավելի պատասխանատու լինել: «Ինչպե՞ս կազդեն դրանք աշխատաշուկայի վրա, մենք ինչպե՞ս կհասկանանք, թե ինչ է կատարվում նրանց ներսում, ինչպե՞ս նրանք կկարողանան ղեկավարել մարդկանց, արդյոք անվտանգ են նրանք»,- հարցնում է գործարարը:

«Արհեստական ինտելեկտի նոր գարունը իմ կյանքում համակարգչային տեխնոլոգիաների ամենանշանակալից զարգացման փուլն է»,- իր զեկույցում նշել է Բրինը: