22:00 , 30 ապրիլ, 2018
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հիացրել է իր հմայիչ և սեքսուալ կերպարով։ Օրերս 48-ամյա երգչուհին հայտնվել է Լաս–Վեգասում՝ Billboard Latin Music Awards ամենամյա մրցանակաբաշխությանը, որ շնորհում են լատինաամերիկյան արտիստներին։
David Koma հավաքածուի գայթակղիչ զգեստի շնորհիվ Ջենիֆերը հայտնվել է ուշադրության կենտրոնում։
Լոպեսը կարմիր գորգի վրա հայտնվել է 5700 դոլար արժողությամբ, փայլերով, գոտկատեղին կողքերից կտրվածքներով չափազանց կարճ զգեստով։
Billboard Latin Music Awards մրցանակաբաշխությանը Լոպեսը եկել է իր զուգընկերոջ՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ։