Շարունակականությունը չի նշանակում նույնականություն, սատանան դետալների մեջ է. Փաշինյանը՝ Նաղդալյանին


17:15 , 30 ապրիլ, 2018

Tert.am-ը գրում է.

Խորհրդարանում ԱԺ ՀՀԿ խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ասաց, որ իրենք Փաշինյանի տեսակետներին ծանոթ են որպես ընդդիմադիր գործչի, իսկ հիմա այլ իրավիճակ է:

«Այս նոր կարգավիճակով Ձեր կարծիքները ցույց տվեցին, որ առանձնապես մեծ, գլոբալ տարբերություն արտաքին քաղաքականության հարցերում, Արցախի խնդրի կարգավորման, ԵԱՏՄ-ի, անգամ նաև կադրային քաղաքականության հարցերում մեր իշխանության վարած քաղաքականության հետ առանձնապես չկան: Սա իմ դիտարկումն է: Ամենամեծ տարբերությունը, կարծեք թե, համբերատարության մասով նկատեցի, բայց մենք էլ ենք համբերատար աշխատել, պարո՛ն Փաշինյան, այնպես չէ, որ անհամբեր  ենք եղել»,-ասաց Նաղդալյանը:

Այնուհետև Հերմինե Նաղդալյանն ասաց, որ ադրբեջանական մամուլը վերջին օրերին մի շարք պետական և քաղաքական գործիչների շուրթերով  իր գոհունակությունն է հայտնել այն իրադարձությունների կապակցությամբ, որ կատարվում են Հայաստանում և հատկապես նշում, որ ռազմաքաղաքական էլիտան հեռանում է, և նրա փոխարեն գալու է ժողովրդավարական հայացքներով էլիտան, որոնց  հետ Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ԼՂ խնդրի հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։