Ու սույն նվաստը լկտիություն ունի կոչվելու ազատամարտիկ ու ազգընտիր


12:17 , 8 մայիս, 2013

Ինձ այնքան չեն զայրացնում կեղծված ընտրություններըը, բաժանված ընտրակաշառքները ու անգամ ընտրված գեղցիները, ինչքան ՀՀԿ-ական քառակուսի գլուխներով լպիրշների լկտի ու անթաքույց բերկրանքը:
Վերցնենք Շմայսի օրինակը, ով լրագրողների հետ զրույցում հետևյալ մտքի գոհարներն է ձոնել մեզ․
* Այն հարցին, թե ինչի հաշվին է օգնել իր կուսակցությանը, Շմայսը ասել է․ «Իհարկե, իմ մարդկային վերաբերմունքով։ Իմ մոտ այնքան հզոր է մարդկային վերաբերմունքը մարդկության հետ, որ իմ ասածներն անցնում են»։
* Անդրադառնալով Թոխմախի Մհերի խոսքերին՝ Շմայսն ասել է․ «Վա՜յ, Մհերի ցավը տանեմ, ամենալավն ինքն է աշխատել»։ 
* ․․․ առհասարակ՝ ՀՀԿ-ի գործունեությանն ընտրություններին․ «Վա՜յ, սաղ տղերքի ցավն էլ տանեմ, լրիվ էլ լավ են աշխատել»։

Ու սույն նվաստը լկտիություն ունի կոչվելու ազատամարտիկ ու ազգընտիր․․․ Զարմանում եմ, որտեղի՞ց է ՀՀԿ-ն պեղել սրա նման «ազատամարտիկներին» (թող ինձ ներեն իսկական ազատամարտիկները սրա նմանին այդ վեհ բառով կոչելու համար), ախր մեկը մյուսից ավելի սրիկա են է՜․ Շմայս, Լիցկա, Գեներալներ․․․