Մարդու քայլվածքը ձևավորվել է դեռևս մինչև Homo տեսակի երևան գալը. գիտնականներ


20:30 , 29 ապրիլ, 2018

Գիտնականները կարծում են, որ մարդու ժամանակակից քայլվածքը ձևավորվել է դեռևս մինչև Homo տեսակի երևան գալը: Մեր նախնիները երկու ոտքով ուղիղ քայլել սկսել են դեռևս 3,6 մլն տարի առաջ՝ գրում է aspekty.net-ը:

Երկու ոտքով շարժվելը բնորոշ է էվոլուցիայի վաղ փուլերին, սակայն շատ գիտնականներ մինչ այժմ վիճում են նրա մասին, թե ինչպես են տեղաշարժվել մեր նախնիները: Շատերը կարծում են, որ նրանք քայլել են, ինչպես ժամանակակից մարդիկ, մյուսները պնդում են, որ նրանք շարժվել են կապիկների պես՝ չորս վերջույթների վրա: