16:22 , 29 ապրիլ, 2018
Lragir.am-ը գրում է․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է կայանալ մոտակա ամսվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Թրամփը, հայտնում է CNN-ը:
«Դա շատ կարևոր հանդիպում է լինելու, որտեղ քննարկվելու է կորեական թերակղզու միջուկային զինաթափման հարցը», - ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ եթե ԿԺԴՀ ղեկավարի հետ հանդիպմանն ինչ-որ բան դուր չգա իրեն, պարզապես կվերկենա և կհեռանա: