Արա, էս ո՜ւմ ենք «ընտրել» մեր գլխին քաղաքապետ (Video)


11:45 , 8 մայիս, 2013

Արա, էս ո՜ւմ ենք «ընտրել» մեր գլխին քաղաքապետ․․․ Հլա մի հատ էս վիդեոն նայեք էլի․․․
Մեկը, ում պարբերաբար փորձում են ներկայացնել որպես երևի մի 60 պորտ երևանցի, բայց ով շնորհակալությունը շԸնորհակալություն ա ասում, մեկը, ով, զբաղեցնելով քաղաքապետի պաշտոնը, մինչև հիմա չգիտի, թե ՀՔԾ-ն որն ա, մեկը, ում ասածը բանի տեղ չեն դնում (մեկը հենց Լֆիկը) ու որ ասում են` ախպե՜ր, բա էն կարգադրությունդ էլի անտեսում են ու շինարարություն են անում, ինքը իրան պեչենու բաղերն ա գցում․․․
Հա դե տենց-տենց, ասել եմ մի անգամ, մի անգամ էլ կասեմ․ եթե սենց անողնաշարներ պետք ա լինեն մեր գլխին, ավելի լավ ա հանց նույն Lֆիկը լինի քաղաքապետ, գոնե մենակ իրա վրա կներվայնանանք․․․