Դաշնակցությունը որոշել է պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը


13:39 , 29 ապրիլ, 2018
ՀՅԴ Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է, որ կուսակցությունը որոշել է սատարել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ վարչապետ: 

Վարչապետի միասնական թեկնածուի եւ քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։

Առ այդ, Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ երեկ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարեց, որ իրենք մեկ մարդու նման սատարելու են ժողովրդի թեկնածուին: