11:07 , 8 մայիս, 2013![]() |
| ՀՀԿ երիտ. թևի ղեկավար |
Ժողովրդական մի իմաստնություն կա. քո անհաջողությունների պատճառները փնտրիր ինքդ քո մեջ։ Այս արտահայտությունը շատ լավ է ասված հենց ԲՀԿ-ի համար։ Այնպես, ինչպես Վարդան Օսկանյանը քանդեց ԲՀԿ-ն, այս քաղաքական ուժի և ոչ մի մրցակից չէր կարող անել։ Վարդան Օսկանյանի մուտքով ԲՀԿ սկսվեց կուսակցության անհաջողությունների շղթան. պարտություն պարտության հետևից, կորցրին նաև նախարարական միակ պորտֆելը կառավարությունում՝ գումարած հասարակության օրեցօր աճող անվստահությունն այլընտրանքային այս ուժի նկատմամբ։
Եվս մեկ կարկառուն ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, խոսելով ընտրությունների արդյունքների բողոքարկման մասին, ասել է՝ բողոքարկենք, որ ի՞նչ անենք։ Պատասխանենք տիկին Զոհրաբյանին՝ բողոքարկեք, որ մասնակցեք հաջորդ դասին։ Թեև հավանաբար իրենք էլ շատ լավ գիտեն, որ բողոքարկման հիմքեր չունեն։ Մասնավորապես մի քանի ընտրատեղամասի ձայների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի և ընդհանրապես ընդդիմության ձայները ոչ թե ավելանում, այլ պակասում են։
Ինչ վերաբերում է ընտրացուցակների հետ կապված դժգոհություններին, ապա դրանք միայն հռետորական բնույթ են կրում՝ առանց որևէ ապացույցի։ Ցուցակների վերաբերյալ փաստացի ոչ մի բողոք չի ներկայացվել։