Նրա պահապան հրեշտակն իրոք լավ է աշխատում․վերգետնյա անցումից ընկնելով՝ տղան ողջ է մնացել


04:00 , 28 ապրիլ, 2018

Երկու օր առաջ Գելեջիկի բնակիչը, լինելով աննկարագրելի գինովցած, բարձրացել է վերգետնյա անցումի երկաթների վրա և կորցնելով հավասարակշռությունը՝ վայր ընկել։ Տղան ընկել է այդ պահին ընթացող մեքենայի վրա և հրաշքով ողջ մնացել։ Նա բավականին շատ արյուն է կորցրել, գտնվում է հիվանդանոցում և ունի բազմաթիվ կոտրվածքներ։ Բարեբախտաբար մեքենայի վարորդը չի տուժել, իսկ մեքենան գրեթե չի վնասվել։