ՃՈ-ն հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 14 տրանսպորտային միջոց


14:31 , 27 ապրիլ, 2018
Այս գիշեր եւս կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 14 տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները երթեւեկել են առանց հաշվառման համարանիշերի, ոչ սթափ վիճակում կամ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթեւեկության կանոնները։