Եթե դրսևորվի քաղաքական կամք, ապա յուրաքանչյուր հարց շատ արագ կլուծվի


13:02 , 27 ապրիլ, 2018
Նախ` ուզում եմ շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին և Եգոր Կարապետյանին, որ երեկ արագ արձագանքեցին բազմաթիվ նամակների (այդ թվում` և իմ) և ընդամենը 1-2 ժամում կարգավորեցին այն ճանապարհային բարդակը, որի ականատեսն էինք երկու օր: ՇՆՈՐՀԱԿԱԼՈԹՅՈՒՆ, ՊԱՐՈՆԱՅՔ: Եվ այս դեպքը ապացուցեց, որ, եթե դրսևորվի քաղաքական կամք, ապա յուրաքանչյուր հարց շատ արագ կլուծվի` կոռուպցիայից սկսած, վերջացրած ընտրական պրոցեսներով: Պարոնայք Նիկոլ Փաշինյան և Կարեն Կարապետյան, խնդրում եմ Ձեզ, դրսևորեք քաղաքական կամք և քաղաքական հարթակում լուծեք երկրի առջև ծառացած խնդիրները: