«Հրապարակ». Փոխնախարարների` աշխատանքից ազատվելու պատճառն այլ աշխատանքի անցնելն էր


08:30 , 27 ապրիլ, 2018
«Նախօրեին 2 փոխնախարար ազատվեց աշխատանքից, կարելի է կարծել, թե միանում են հեղափոխականներին, սակայն պարզվեց, որ պատճառն այլ աշխատանքի անցնելն է: Էմիլ Տարասյանը, ազատվելով տնտեսական ներդրումների փոխնախարարի պաշտոնից, նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ Արման Խաչատրյանն ազատվեց տրանսպորտի և կապի փոխնախարարի պաշտոնից, մեր տեղեկություններով, արտերկիր մեկնելու համար՝ լավ աշխատանքի առաջարկ է ստացել: Նոր աշխատանքի անցնելու մասին նրա մտերիմ շրջապատն իմացել է դեռ մեկ-երկու ամիս առաջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: