Այս երկու տարեկան աղջնակին մոդելային պայմանագիր են առաջարկել․ ահա թե ինչն է նրա առավելությունը


01:00 , 27 ապրիլ, 2018

Մինի Ռապունցել մականվամբ աղջնակը հայտնի է դարձել իր խիտ մազերի շնորհիվ, ինչը 2 տարեկան հասակում բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է։

Նա ավստրալացու, գերմանացու և թուրքի արմատներ ունի։ Ծնողները պատմում են, որ անգամ մանկաբարձն էր ապշած, երբ տեսավ նրա խիտ վարսերը։ Ի տարբերություն մյուս մանուկների՝ նրա մազերը երբեք չեն թափվել, դրանք բավականին արագ են աճում, իսկ ահա վերջերս երեխան մոդելային կազմակերպությունից առաջարկ է ստացել։ Բայց իհարկե դժվար է նման գեղեցկությունը խնամելը։ Մայրն անհամբեր սպասում է, թե ինչ տեսք կունենա աղջնակը մի քանի տարի անց։