Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է


21:52 , 26 ապրիլ, 2018

«Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը շտապ հասցվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը»,- տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով տեղյակ աղբյուրին:

«Ջիգարխանյանը հոսպիտալացվել է առողջության վատթարացման պատճառով: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասել է աղբյուրը:

Նշվում է, որ դերասանը խնդիր ունի սրտի հետ, և հնարավոր է՝ մի քանի օր մնա հիվանդանոցում: