Ի՞նչ կլինի, եթե վարչապետ դառնա Նիկոլ Փաշինյանը


19:37 , 26 ապրիլ, 2018

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանում դե ֆակտո և դե յուրե իշխանությունն անցնի Նիկոլ Փաշինյանին․ հնարավոր սցենարներ՝ իրենց գործակիցներով․

Ա․ իշխանության կոնսոլիդացիա Ն․ Փաշինյանի ձեռքում. շնորհիվ սրա՝ «նախընտրական» շրջանում հնչեցված բոլոր պոպուլիստական օրակարգերի («քաղբանտարկյալների» ազատ արձակում և այլն) բնաջնջում, պատասխանատու պաշտոններին նախկին պրոֆեսիոնալների վերանշանակում (առնվազն՝ Վիգեն Սարգսյան, Դավիթ Տոնոյան), անմիջական թիմի նվիրյալ, բայց ոչ կոմպետենտ կադրերի նշանակում միջին օղակներում՝ աստիճանական թրծման նպատակով, և ամենակարևորը՝ մթության քողի ներքո Երկրի 7 միլիարդ բնակչությունից թաքուն՝ Ն․ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի անհատական պարապմունքներ՝ «տարբեր պաշտոններին [Սերժ Սարգսյանի] երկար տարիների ընթացքում կուտակած փորձը փոխանցելու» նպատակով, ինչի հետևանքով Ն․ Փաշինյանը կվերածվի Հայաստանի առաջին սուպերանկախ ղեկավարը, քանզի կունենա արտաքին աշխարհից նվազագույն կախում — 30%։

Բ․ իշխանության կոնսոլիդացիա Ն․ Փաշինյանի ձեռքին. «քաղբանտարկյալների» ազատ արձակում, կադրային ջարդ, անմիջական թիմի նվիրյալ, բայց ոչ կոմպետենտ կադրերի նշանակում պատասխանատու պաշտոնների, կարճ ասած՝ երկրի վերածում ՔՊ-ական ու (մերձ)ՕՐՕ-ական փորձադաշտի՝ դրանից բխող լրջագույն ռիսկերով — 45%։

Բ․Բ․ ի հետևանս «Բ» սցենարի՝ կարող է զարգանալ մեկ այլ ենթասցենար, երբ ուժայիններից ինչ-որ մեկի նյարդերը տեղի կտան ծավալված «բառդակից», ու երկրում օտար աջակցությամբ և/կամ հավանությամբ տեղի կունենա զինված հեղաշրջում, որը կարող է լինել ոչ թե առաջինն ու վերջինը, այլ կարող է կրել ցիկլիկ բնույթ՝ երկիրն ընկղմելով խորագույն ճգնաժամի ու արտաքին սպառնալիքին անպատրաստ լինելու ճահճի մեջ — 25%։

Ինչպես դժվար չէ նկատել, սցենարային ծավալման առումով առանցքային խնդրականը Ն․ Փաշինյանի կերտելիք թիմն է։ Կարճ ասած՝ ո՞վքեր կլինեն երկրի նոր իշխանները, եթե դե ֆակտո և դե յուրե իշխանությունն անցնի Նիկոլ Փաշինյանին։