Իրինա Շեյքը բացել է կատարյալ կազմվածքի գաղտնիքը. «Եթե համբուրգեր եք ուզում, կերեք»


23:00 , 26 ապրիլ, 2018

Իրինա Շեյքը, որ մեկ տարի առաջ է մայրացել, շատ արագ կարողացավ հետ բերել իր՝ մինչ հղիությունն ունեցած կազմվածքը. ընդամենը հինգ ամիս անց նա արդեն մասնակցում էր Նյու Յորքում կայացած Նորաձության շաբաթին և հանդիսատեսի հիացական հայացքներին էր արժանանում:

Օրերս հարցազրույցներից մեկում նա պատմել է, թե որն է իր հրաշալի արտաքին տեսքի գաղտնիքը: «Ես չեմ հավատում դիետաներին: Ես կարծում եմ, որ եթե համբուրգեր եք ուզում ուտել, պետք է ուտեք: Դրանում է ամբողջ գաղտնիքը: Պահեք սնունդի և սպորտի հավասարակշռությունը և պարզապես վայելեք կյանքը»,- ասել է նա: