Տեսանյութի հերոս ոստիկաններն ազատվել են աշխատանքից


00:28 , 8 մայիս, 2013

Այսօր՝ մայիսի 7-ին, համացանցում հայտնված տեսանյութի «հերոս» ոստիկաններն ազատվել են աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ:

Այս տեղեկատվությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ միջադեպի կապակցությամբ ՃՈ պետ Արսեն Գալստյանի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն:

Այսօր մեկ այլ գործով ևս 2 ճանապարհային ոստիկան կարգապահական տույժի են ենթարկվել: