00:03 , 8 մայիս, 2013
ՀՀԿ հանդեպ «ժողովրդական վստահության» թեման ինձ դրդում է անընդհատ մտորել ու մտորել այդ «ֆենոմենի» մասին: Ասում են` ժողովուրդը սիրում էր Տարոնին, ու դրա համար մեծամասնությունը «ձայն տվեց»: Շաաաաատ տարօրինակ է այն սերը, երբ սիրեցյալը պահանջում է իր համար ավտոմեքենա ուղարկել ու նաեւ գումար տալ, որպեսզի նա գա ու տեղում արտահայտի իր սերը: Այդ դեպքում ստացվում է, որ սեր է նաեւ այն, երբ տղամարդը վճարում է ժամով աշխատող մարմնավաճառին սեքսի դիմաց: Կներեք, բայց այդպես մտածել ստիպում են ՀՀԿ չափանիշները...