«Ժամանակ». Արմեն Սարգսյանը կուսակցությո՞ւն է ստեղծում


12:00 , 26 ապրիլ, 2018

«Ժամանակ» թերթը գրել է.

«Նախագահ Արմեն Սարգսյանը ևս պատրաստվում է սեփական կուսակցություն ստեղծել և ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ապագա քաղաքական իրադարձություններին: Նա հանդիպում է տարբեր փորձագետների, հասարակական և մշակութային գործիչների հետ՝ փորձելով ուսումնասիրել նրանց տրամադրությունները: Սարգսյանը հասկանում է, որ նախագահի լիազորությունները Հայաստանում այնքան ողորմելի են, որ ավելի լավ է լինել որևէ համայնքի գյուղապետ, քան ՀՀ նախագահ: Իսկ ընտրություններում որոշակի հաջողությունը հիմք կստեղծի Հայաստանի քաղաքական կյանքում իրական դերակատարում ունենալու համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։