Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին պայմանագիր է ստորագրվել


11:33 , 26 ապրիլ, 2018
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին պայմանագիր է ստորագրվել, ըստ որի՝ ԵԱՏՄ անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրզստանի և Բելոռուսի և Իրանի միջև առևտուրի իրականացնելիս շուրջ 500 ապրանքատեսակի մասով ցածր մաքսային դրույքաչափեր կսահմանվեն: 
Փաստացի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Արևմուտքի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու Իրանի ջանքերը դեռ արդյունք չեն տալիս, հետևաբար ներկա փուլում Իրանը փորձում է տնտեսական ակտիվ համագործակցություն ծավալելու այլ ուղիներ փնտրել, որոնցից մեկն էլ տանում է Եվրասիական տնտեսական միություն: