Հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը


10:46 , 26 ապրիլ, 2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։ 

Այս մասին երեկ գիշեր Facebook-ում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը։ 

«Հենց նոր հանդիպում ունեցա Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն»,- գրել է Փաշինյանը։ 

Նշենք, որ հանդիպմանը լրագրողներ չեն եղել։