Տարոնի՝ Ս.Սարգսյանից շատ ձայն հավաքելը, իհարկե, չարախնդալու առիթ է, բայց ոչինչ չի նշանակում


21:54 , 7 մայիս, 2013

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի (և կամ Տարոն Մարգարյանի)՝ Երևանում Սերժ Սարգսյանից (նախագահական ընտրություններում) ավելի շատ ձայն ստանալը, իհարկե, չարախնդալու առիթ է, բայց իրականում այն ոչինչ չի նշանակում: Նախագահական ընտրություններում բողոքավոր զանգվածը ձայն է տվել միակ ընդդիմադիր Րաֆֆուն, իսկ ավագանու դեպքում բողոքավոր ձայները մասնատվեցին: Նաև, որ քաղաքապետի դերում Տարոնը կարծես թե բնական իրավիճակում է, ինչին շատ է նպաստել Ավանը բարեկարգելը թաղապետ եղած ժամանակ: Եվ նույն Տարոնն էլ հաստատ այդքան ձայն չէր ստանա, եթե ինքը լիներ ՍՍ-ի տեղը նախագահական ընտրություններում: