Շիրակի մարզպետը հրաժարականի դիմում չի ներկայացրել
23:10 , 25 ապրիլ, 2018
«Որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկությունները, թե Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել, իրականությանը չեն համապատասխանում»: Հերքումը հրապարակվել է Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքում:
«Շիրակի մարզպետարանից որևէ մեկը նման տեղեկություն չէր կարող տրամադրել մեկ պարզ պատճառով, քանզի մարզպետը հրաժարականի դիմում չի ներկայացրել»,-նշում են Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: